«Վարդի անունը»

9,990 AMD

Description

Ումբերտո Էկոյի մեծ բեսթսելերը՝ «Վարդի անունը» (1980), որ բնորոշվել է իբրև XIV դարի դեկորներում ծավալվող փիլիսոփայական կամ աստվածաբանական դետեկտիվ, միջնադարյան աշխարհն իր բոլոր շերտերով ընդգրկող հանրագիտարանի արժեք ունի և դրա հետ մեկտեղ պոստմոդեռնիստական գրականության կոթողներից մեկի համարում: Ծննդյան 80 տարին բոլորելուն պես Էկոն անդրադառնալու էր իր անդրանիկ վեպին՝ հրատարակելով իրեն մեծ գրողի համբավ բերած երկի վերամշակված տարբերակը: Նոր «Վարդի անունը», որտեղ հեղինակը բազմաթիվ խմբագրական ու լեզվական շտկումներ է արել, ինչ-ինչ կրճատումներ, մասնավորապես լատիներեն մեջբերումների առումով, լույս տեսավ 2013-ին, և ֆրանսերենից հետո հայերենը երկրորդ լեզուն է, որով թարգմանվել է: Հանգամանալի մեկնություններն ու ծանոթագրությունները շահեկանորեն առանձնացնում են այս հռչակավոր վեպի հայերեն հրատարակությունը այլ լեզուներով կատարված թարգմանություններից:

Հեղինակ՝ ՈՒմբերտո Էկո

Էջեր՝ 856

Կազմ՝ կոշտ

Լեզու՝ արևելահայերեն (Թարգմանությունն իտալերենից, մեկնություններն ու ծանոթագրությունները՝ Զավեն Բոյաջյանի )

Հրատարակչությունը` «Անտարես», 2014 թ.

Մատենաշար՝ «Օտար գիր»

 

Մեկնաբանել Facebook-ում