Մինթ / օճառ

1,500 AMD

Արտադրված է Հայաստանում.

Description

«Moruq eco solutions»-ի ստեղծած այս օճառն անանուխի և ուրցի գերազանց համադրությունն է։ Շնորհիվ իր յուրահատուկ բաղադրության, օճառ «Մինթ»-ը նպաստում է մորուքի մազերի առողջությանը։ Այն տղամարդուն փոխանցում է հռոմեացի քաջ զինվորի փիլիսոփայությունն, ով իր ուժն ավելացնելու նպատակով լողանում էր խիզախության խորհրդանիշ համարվող ուրցի ջրով։

Առաջարկում ենք Ձեր օրը սկսել մորուքին մաքրություն հաղորդող «Moruq eco solutions»-ի օճառով, որը պարունակում է վիտամին E- ով լեցուն եգիպտացորենի յուղ։ Գաղտնիք չէ,որ վիտամին E-ն օգնում է ոչ միայն պաշտպանել մորուքն արտաքին աշխարհի բակտերիաներից, այլև ապահովում է արյան շրջանառությունը դեպի մազապարկիկներ։ Օճառը կարելի է գործածել երկու ձևով․ լվանալ և պատրաստել մորուքն այլ խնամքի միջոցների համար կամ պարզապես օրվա վերջում լվանալ ու հանգստացնել այն։

Պատրաստված է 100% բնական հումքից, չի պարունակում թե՛ քիմիկատներ, թե՛ ալկոհոլ, թե՛ արհեստական բաղադրիչներ։ Զերծ է սուլֆատներից։ Հարստացված է եթերայուղերով։

Ծավալը՝ 40 գր.

Բրենդ՝ Moruq eco solutions

Մեկնաբանել Facebook-ում