Ցիտրուս / օճառ

1,500 AMD

Արտադրված է Հայաստանում.

Description

Մորուքի օճառ «Ցիտրուս» -ի առեղծվածային բույրն ապահովում են լայմն ու նարինջը։ «Moruq eco solutions»-ի մասնագետներն երաշխավորում են Ձեր մորուքի աննկարագրելի փայլն ու առողջ տեսքն օճառը պարբերաբար օգտագործելուց հետո, քանի որ այն իր մեջ ներառում է բազում վիտամիններ, միներալներ և հակաօքսիդիչներ։

Առաջարկում ենք Ձեր օրը սկսել մորուքին մաքրություն հաղորդող «Moruq eco solutions»-ի օճառով, որը պարունակում է վիտամին E- ով լեցուն եգիպտացորենի յուղ։ Գաղտնիք չէ, որ վիտամին E-ն օգնում է ոչ միայն պաշտպանել մորուքն արտաքին աշխարհի բակտերիաներից, այլև ապահովում է արյան շրջանառությունը դեպի մազապարկիկներ։ Օճառը կարելի է գործածել երկու ձևով․ լվանալ և պատրաստել մորուքն այլ խնամքի միջոցների համար կամ պարզապես օրվա վերջում լվանալ ու հանգստացնել այն։

Պատրաստված է 100% բնական հումքից, չի պարունակում թե՛ քիմիկատներ, թե՛ ալկոհոլ, թե՛ արհեստական բաղադրիչներ։ Զերծ է սուլֆատներից։ Հարստացված է եթերայուղերով։

Ծավալը՝ 40 գր.

Բրենդ՝ Moruq eco solutions

Մեկնաբանել Facebook-ում