Ցիտրուս / բալզամ

3,000 AMD

Արտադրված է Հայաստանում.

Description

Բալզամ «Ցիտրուս»-ը, որ լի է վիտամին B-ով և միներալներով, տալիս է մազերին առողջ տեսք: «Moruq eco solutions»-ի մասնագետների ստեղծած բալզամն ունի սքանչելի բույր, որն անտարբեր չի թողնի շրջապատին. պատրաստ եղիր «Մորուքիցդ հրաշալի հոտ է գալիս» կրկնվող արտահայտությանը։
Օգտագործի՛ր  բալզամ «Ցիտրուս»-ը, եղ ի՛ր ինքնատիպ։

Բալզամում առկա կոկոսի յուղն ապահովում է մազերի փափկությունը, իսկ գերչակի յուղն ու վազելինը մորուքին հաղորդում են ամրություն, նպաստում աճին և կանխում թեփն ու մազաթափությունը։ Այն իր մեջ ներառում է ձիթապտղի յուղ և եթերայուղեր, որոնք պատասխանատու են Ձեր մորուքի խնամված տեսքի, հոտի և փայլի համար։

Պատրաստված է 100% բնական հումքից, չի պարունակում թե՛ քիմիկատներ, թե՛ ալկոհոլ, թե՛ արհեստական բաղադրիչներ։ Զերծ է սուլֆատներից։ Հարստացված է  եթերայուղերով։

Ծավալը՝ 30 մլ.

Բրենդ՝ Moruq eco solutions

Մեկնաբանել Facebook-ում