«Այնքան սպիտակ սիրտը» (վեպ)

4,990 AMD

Description

«Այնքան սպիտակ սիրտը» (1992) վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում մի խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել«տհաճության զգացումից», որն ուղեկցվելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է, սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել:

Հեղինակ՝ Խավիեր Մարիաս

Էջեր՝ 384

Կազմ՝ կոշտ

Լեզու՝ արևելահայերեն (Իսպաներենից թարգմանեց Ռուզաննա Պետրոսյանը)

Հրատարակչությունը` «Անտարես», 2016 թ.

Մատենաշար՝ «Օտար գիր»

Մեկնաբանել Facebook-ում