7700 AMD

Կովկասի Արքան / Մանթաշյանց


7700 AMD

Կատեգորիա : Գրքեր

Թեգեր : Գրքեր, Բիզնես գրականություն, Նվեր, Արքա, Կովկաս, Ալեքսանդր Մանթաշյանց, Մագնատ, Էդիթ Պրինտ, ,

Նկարագրություն

Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները:
Գիրքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենահարուստ ու երջանիկ մարդկանցից մեկի՝ նավթային արքա, ֆինանսական մագնատ, մեծ ընտանիքի հայր, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի և գործունեության մասին է՝ ներկայացված իր ժամանակի և մարդկանց համատեքստում: Նա, անգնահատելի դեր ունենալով Ռուսական կայսրությունում նավթարդյունաբերության զարգացման գործում, աչքի է ընկել նաև հայանպաստ գործունեությամբ: Թեման ներկայացված է փաստավավերագրական և գեղարվեստական ժանրերի միաձուլմամբ, որն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը:
20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։ Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։ Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար… Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը։
Հեղինակ՝ Արմեն Գասպարյան
Տարեթիվ՝ 2020թ․
Էջերի քանակ՝ 368
Կազմ՝ կոշտ

Առաջարկում ենք

4990

Նիբելունգների երգը

5700

Learning Armenian Headstart. Սովորում ենք գրել, կարդալ, խոսել հայերեն + CD

3900

Շերլոք Հոլմս 6 / Հրաժեշտի խոնարհումը

5990

«Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (Պատմավեպ)

1950

Туманян. Рассказы / Թումանյան. Պատմվածքներ

5800

Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան

1900

A Christmas Carol / Սուրբծննդյան երգը

4800

Աղջիկ ջան, ուշքի արի

Մեկնաբանել Facebook-ում

Վզնոց SLV 005 1990 դր․

Վզնոց SLAI 004 2290 դր․

Վզնոց SLAI 005 2290 դր․

Օճառաման,ոսկեգույն,շախմատ 2130 դր․

Բաժակ SLT-008 1690 դր․

Ականջօղ SLA 014 1990 դր․

T-shirt SLT-054 4990 դր․

«Homo Ֆաբեր» (վեպ) 3990 դր․