Վճարում

Sales List առցանց խանութում վճարում կարող են կատարել Sales List-ի Օգտատերերը և Գործընկերները։

Վճարում կարելի է կատարել երկու տարբերակով՝ առցանց կամ առձեռն։

Առցանց վճարումները կատարվում են Ամերիաբանկ ՓԲԸ-ի առցանց վճարային տերմինալի միջոցով: Առցանց վճարումները կատարվում են ARCA, Visa, Master Card տեսակի քարտերով։

Cards

Առձեռն վճարումները կատարվում են առաքման պահին՝ միայն ՀՀ դրամով։


Առաքում

Sales List զեղչային համակարգի Առցանց խանութից գնումներ կատարելիս Sales List զեղչային համակարգի օգտատերերը կարող են օգտվել Առաքման ծառայությունից։

Առաքման ծառայությունը կարող է իրականացվել որպես Sales List զեղչային համակարգի ծառայություն և/կամ Երրորդ ընկերության / ընկերությունների ծառայություն։ Երրորդ ընկերության / ընկերությունների հետ բոլոր տեսակի պայմանավորվածությունները իրականացնում է Sales List զեղչային համակարգը։

Ապրանքների գները, որոնք նշված են Sales List զեղչային համակարգի Առցանց խանութում, իրենց մեջ չեն ներառում առաքման ծախսերը։ Առաքման ծախսերը հոգում է գնորդը՝ ըստ Sales List համակարգում գործող առաքման փաթեթների, կամ Երրորդ ընկերության / ընկերությունների գնային առաջարկի։ Յուրաքանչյուր գնորդ կարող է ընտրել առաքման տարբերակը՝ առաքման միջոցը և արժեքը /եթե այդպիսիք հասանելի են/:

Այս պահին Sales List զեղչային համակարգը իրականացնում է առաքում Երևանի տարածքում, ինչպես նաև ՀՀ մարզերով և Արցախի Հանրապետության տարածքում (գներին կարող եք ծանոթանալ այստեղ)։


Փոփոխում և Հետ վերադարձ

Sales List առցանց խանութից գնված ապրանքը պետք է ստուգել տեղում` առաքչի կամ վաճառողի ներկայությամբ:

Եթե Օգտատերը ընդունում է ապրանքը, Sales List զեղչային համակարգը և/կամ Sales List զեղչային համակարգի գործընկերը և/կամ Երրորդ ընկերությունը, որը իրականացնում է առաքումը, այլևս պատասխանատու չէ/չեն ապրանքի համար:

Գնված ապրանքները կարող եք հետ վերադարձնել, եթե տվյալ ապրանքը ունի թերություն, խափանված է, կամ չի համապատասխանում իր նկարագրությանը: Հետ վերադարձը տեղի է ունենում ապրանքի առաքման պահին:

Ապրանքի հետագա փոփոխությունը կարելի է կազմակերպել Sales List առցանց խանութի Գործընկերոջ խանութում, որը վաճառել է տվյալ ապրանքը, կամ մեր օգնությամբ, նախապես կապ հաստատելով մեր սպասարկման կենտրոն։

Պատվիրված Զեղչի կտրոնները կարելի է չեղարկել ոչ ուշ, քան զեղչի կտրոնի ավարտից 72 ժամ առաջ:



Մնացած այլ դեպքերում գումարի վերադարձ տեղի չի ունենում:

Ցանկանում ենք տեղեկացնել, որ կայքը օգտագործում է ՔՈւՔԻ ֆայլեր։
Մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ "Գաղտնիության քաղաքականություն" էջում։