Բլոգ

Online թե՞ Offline գնումներ

 

Ողջ աշխարհում, օր օրի մեծանում են առցանց գնումների ու էլեկտրոնային եղանակով գնումներ կատարողների թիվը։ Տարբեր վիճակագրական տվյալները առցանց առևտրի գերարագ զարգացման ենթադրել են տալիս, որ մոտ ապագայում կարող են «գոյատևել» միայն այն խանութները, որոնք կունենան իրենց առցանց հարթակն ու այն կհասցնեն հաճախորդներին։

Օնլայն խանութները ունեն մի քանի առավելություններ, որոնցից կառանձնացնենք հետևյալները․

  1. Օնլայն հարթակը կամ կայք ոչ միայն առևտուր կատարելու միջոց է, այլև հիանալի գովազդ տվյալ խանութի կամ ապրանքանիշի համար։
  2.  Օնլայն առևտուր իրականացնող կայքերը թույլ են տալիս խուսափել տարածքների համար վարձակալության ծախսերից։
  3. Առցանց խանութն աշխատում է շուրջօրյա, այստեղ աշխատողների թիվն անհամեմատ ավելի քիչ է, քան ավանդական խանութում։

Օնլայն առևտուր իրականացնողների շարքում առաջատարը Amazon-ն է, հաճախորդների պակաս չունեն նաև Ebay, Walmart, Aliexpress և այլ առցանց խանութներ։ Գնալով մեծ տարածում են գտնում հայտնի ավանդական խանութների առցանց տարբերակները, որոնք միաժամանակ և՛ վաճառում են ապրանքը, և՛ գովազդում այն համացանցում։

Կարևոր է նշել նաև հաճախորդների մեծամասնությունը նախընտրում է անձամբ տեսնել և շոշափել այն ապրանքը, որի համար պատրաստվում է վճարել։ Այսպես, սովորական խանութ հաճախելու դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ մարդ կգնի որևէ ապրանք։ Ուստի, թերևս ամենալավ տարբերակը երկուսի համադրությունն է։


Այցելեք մեր առցանց խանութ

Մեկնաբանել Facebook-ում

Related posts