Մատանիներ կրելու ավանդույթը
Բլոգ

Մատանիներ կրելու ավանդույթը

Անտիկ շրջանում մատանիներն անգամ կախարդանք ու մոգություն են խորհրդանշել։Հետաքրքիր է, որ մինչ օրս չկա հստակ ապացույց, թե որտեղ և որ ժողովուրդն է հիմք դրել մատանի կրելու ավանդույթին։ Անտիկ մատանիների առաջին օրինակները գտնվել են Եգիպտոսից ու Արևմտյան Եվրոպայի երկրներից։

Մատանիները տարբեր քաղաքակրթյունների մոտ տարբեր փուլերումունեցել են բազում նշանակություններ։ Այսպես, նրանք մի դեպքում եղել են ստրկության խորհրդանիշ, մեկ այլ դեպքում մատանի կրելու իրավունքը տրված էր միայն ազնվականներին և բարձր խավի ներկայացուցիչներին։ Այսպես է եղել օրինակ Հին Հռոմում՝ մինչև Հուստինիանոսի կառավարման շրջանը։

Մատանիները համարվել են նաև հավերժության խորհրդանիշ՝ շրջանոր չունի սկիզբ և չունի վերջ։ Շրջանաձև լինելը մարդկանց կարծել էտվել, թե մատանին խորհրդանշում է դրախտի խարդախ օձին․ սա և սկապվել է հավիտենականության սիմվոլի հետ:

Յուրօրինակ պատմություններ կան նաև նշանադրության և հարսանեկան մատանիների առաջացման վերաբերյալ։ Այսպես, նշանադրության մատանին եղել է նշան այլ տղաների համար, որ աղջիկն արդեն «զբաղված է» ։ Նշանադրության արարողությունը շատժողովուրդների մոտ ավելի կարևոր էր, քան հարսանեկանը։Հարսանիքը նշանադրության հաջող ավարտն էր։ Այսպես, կարևորվում էր նաև նշանադրության մատանին։ Անհրաժեշտ էր, որ մատանին սազի աղջկա ձեռքին, որովհետև նա այն այլևս չէր հանելու։

Նշանադրության կամ ամուսնության արարողության ժամանակ հարսնացուի անանուն մատին մատանի դնելը խորհրդանշել է նաև ամուսնու կողմից նրան նյութապես ապահովելու խոստումը։ Այսավանդույթին նախորդել է հարսին կոպեկ նվիրելու սովորությունը։Ավելի վաղ՝ փեսացուն մատանի էր նվիրում ոչ թե հարսնացուին, այլնրա ծնողներին, որը կրկին նյութապես ապահովելու խոստում էրնշանակում։

Անանուն մատն էլ, ըստ շատ ժողովդուրդների միակն էր, որ կրում էր «սիրո» երակը։ Ձախ ձեռքի այդ մատի երակը միակն է, որ հասնում է սրտին։

Ավելի ուշ ամուսնական մատանին դարձավ սիրո, միասնության ուհավատարմության խորհրդանիշ։

Ի դեպ, այօրվա ամենատարածված տենդենցներից մեկը՝ մատանիներ կրել բոլոր մատերին ևս եկել է Հին Հռոմից։ Այն ընդունված է եղել դեռևս մեր թվարկության առաջին դարում։ Նույն շրջանին էվերագրվում նաև մատի հոդերին մատանիներ կրելու ավանդույթը։Դրանք այսօր մեզ հայտնի փոքրիկ մատանիների նախատիպերն են եղել։

Մեկնաբանել Facebook-ում

Related posts