Բլոգ

Ինչ նվիրել տղաներին

Տղաների համար նվեր ընտրելը բավական բարդ է։ Դժվար է կռահել, թե ինչն է իրականում դուր գալիս նրանց։ Իսկ եթե ինչ-որ բան դուր է եկել նրան, հավանաբար արդեն գնել է իր համար։ Բայց դա չի նշանակում, որ նրանք անտարբեր են անակնկալների նկատմամբ: ՈՒղղակի տղամարդիկ այլ կերպ են արձագանքում դրանց: Անկախ ամեն ինչից, փորձեք լինել տարբերվող և օրիգինալ։ Հաշվի առեք նրա նախասիրություններն ու բնավորությունը, սիրելի ոճը։

  1. Օրինակ, օծանելիք ընտրելիս այնպես արեք, որ նրա բույրը համընկնի մարդու բնավորությանը։ Սա գուցե ծիծաղելի թվա, բայց օծանելիքը շատ բան է պատմում մարդու մասին։
  2. Տղամարդկանց ամենից հաճախ նվիրում են ժամացույցներ և դրամապանակներ։ Սրանց ընտրությունը ևս պետք է կատարել այնպես, որ նվերը չլինի կրկնվող, համապատասխանի ստացողի ճաշակին։
  3. Եթե ցանկանում եք նվեր ընտրել այնպիսի մեկի համար, ով սիրում է աշխատել տանը, իսկ անսարք տեխնիկան վերանորոգելը նրա մոտ լավ է ստացվում, ապա հիանալի կլինի նվիրել տարբեր տեսակի գործինքերի հավաքածու։ Սրանք շատ թանկարժեք չեն և անչափ օրիգինալ են։Նույն կերպ, եթե նա, ում համար նվեր եք պատրաստում, շատ ժամանակ է անցկացնում աշխատավայրում, ապա գեղեցիկ՝ կաշվե նոթատետրն ու թանկարժեք գրիչը, կամ թղթապանակը դուր կգան նրան։
  4. Դասական ոճը նախընտրողների համար այսօր նվերների մեծ տեսականի կա՝ սկսած նորաձև,սովորականից մինչև թանկարժեք մետաղներից պատրաստված ճարմանդներ, վերնաշապիկներ, փողկապներ և այլն։
  5. Նվերների մեկ այլ, հետաքրքիր տարբերակ են խմիչքների տեսականին և, օրինակ, կոկտեյլ պատրաստելու համար անհրաժեշտ պարագաները։
  6. Ի դեպ, գուցե զարմանալի լինի, բայց տղամարդկանց դուր է գալիս նաև նվեր ստանալ տարատեսակ զարդեր։ Կարող եք նվիրել շղթաներ,թևնոցներ ու մատանիներ։ Միայն, նախ պարզեք, թե ինչպիսի ճաշակ ունի նա։
  7. Իսկ եթե դժվարանում ենք ընտրել նվեր, որ կհամախմբվի նրա նախասիրություններին կամ կլինի նրա ճաշակով, կարող եք ընտրել այնպիսի «չեզոք» նվերներ, ինչպիսիք են, օրինակ, փայտե կոնստրուկցիաներն ու սարքերը, որոնք և գեղեցիկ են, և արդիական, հատկապես վերջին շրջանում:

Սրանք նվերների ամենատարածված ու հետաքրքիր տեսակներն էին, սակայն յուրօրինակ նվերներ պատրաստել հնարավոր է նաև սեփական ձեռքերով՝ առանց մեծ ջանքերի ու ծախսերի։

Մեկնաբանել Facebook-ում

Related posts