Բլոգ

Android / Գտեք լավագույն առաջարկը

Տուժում է արդյո՞ք բիզնեսը «Լավագույն առաջարկը» չտեսնելու և չօգտագործելու արդյունքում։ Իհարկե տուժում է։
Ձեզ ենք ներկայացնում բոլորիս քաջ ծանոթ Android օպերացիոն համակարգի հետ կապված մի հետաքրքիր պատմություն.


2005 թվականին Android ստեղծողների թիմը բաղկացած էր 7 հոգուց, ովքեր ունեին պատվերներ, բայց չունեին ֆինանսավորում, որպեսզի իրականացնեին այն, կարճ ասած՝ ֆինանս էր պետք։ Համահիմնադիրներից մեկը՝ Էնդի Ռուբինը, որոշում է այցելել Սեուլ, Samsung-ի գլխավոր գրասենյակ։ Ամբողջ թիմով՝ 7 անդամով, մտնում են մի մեծ սրահ, որտեղ նստած էին Samsung-ի 20 թոփ մենեջերներ։ Այնուհետև այցելում է CEO-ն։ Ռուբինը պատմում է Android-ի ֆունկցիաների, առավելության մասին և վերջացնելով՝ սպասում է հարցերի։ Ամբողջ դահլիճում սպանող լռություն է տիրում, մոտ 30 վայրկյան, այնուհետև կորեացիները սկսում են քչփչալ, որից հետո CEO-ն Ռուբինին հարցնում է․

-Հիմա Դուք մեզ երա՞զ էիք պատմում, թե այդ ամեն ինչն իրականություն է։ Ընդամենը 7 հոգով նման մեծ նախագիծ եք անելու՞, ինչպե՞ս, ծխա՞ծ եք։ (այսպես էլ ասել են ))) ) 
Ու այս ամենից հետո` ծիծաղելով դուրս են հրավիրում Android ստեղծողների թիմին։

Տղաներն անմիջապես օգտագործում են իրենց ծանոթներին և կապի են դուրս գալիս Google-ի համահիմնադիր Լարրի Փեյջի հետ։ Փեյջը լսում է Ռուբինի պրեզենտացիան և Ռուբինը սպասում էր, որ վերջինս պետք է գումար ներդնի Android-ը զարգացնելու համար։ Սակայն Փեյջն այլ պլաններ ուներ այդ պահին․

-Իսկ ի՞նչ կլինի, եթե Google-ը գնի Android-ը։ 
Եվ արդյունքում Google-ը գնում է Android-ը 50 մլն դոլարով։

Եվ այսօր նույն Samsung-ը չգիտեմ, թե ինչքան միլիոններ է վճարում Google-ին Android օպերացիոն համակարգի համար, այնինչ Android-ը կարող էր իրենցը լինել։


Պատմությունը վերցվել է Վահագն Դիլբարյանի facebook-յան գրառումից.

 

Մեկնաբանել Facebook-ում

Related posts