Ի՞նչ գույների հետ համադրել մանուշակագույնը
Բլոգ

Ի՞նչ գույների հետ համադրել մանուշակագույնը

Տարվա գլխավոր գույնը մանուշակագույնն է:

Կար ժամանակ, երբ այս գույնը կանանց նախընտրելիների ցանկից դուրս էր. կանայք չէին նախընտրում այս գույնը՝ կարծելով, որ այն իր հագեցածությամբ «խլում» էր իրենց գեղեցկությունը և մեծացնում: Ինչպես նաև պետք չէ վախենալ նրանից, որ ոմանք մանուշակագույնը համարում են ագրեսիայի եւ միայնության գույն: Ընդհակառակը, այն կրում են լուրջ, հավասարակշռված, ներդաշնակ և նպատակաուղղված անհատները: Նման գունային ընտրություն կարող են իրենց թույլ տալ համարձակ և ինքնավստահ կանայք:

Պարզվում է՝ մանուշակագույնը հրաշալի համադրվում է շատ գույների հետ՝ հաղորդելով տեսքին յուրահատուկ փայլ: Հաջողված համադրություններ են ստացվում սպիտակի, սևի, նարնջագույնի երանգների հետ։ Վատ չեն ստացվում նաև կարմիր և մանուշակագույն, ինչպես նաև մանուշակագույն և կապույտ համադրությունները: Ոգեշնչվելով ուլտրամանուշակագույն երանգով՝ կանգ չառա միայն հագուստի վրա և որոշեցի, որ կոշիկը նույնպես պետք է գույնով համապատասխանեցվի հագուստին: Այսպես հայտնվեցին նաև այս նորաձև և օրիգինալ երանգի բոթաս-նասկիները։ Դրանք հրաշալի համադրվում են մանուշակագույն սպորտային կոստյումների հետ։

Հագեցած մանուշակագույնը թարմացնելու համար կարելի է ավելացնել սպիտակ և մոխրագույն։ Հրաշալի է նայվում մարմնագույն զգեստ, մետալիկ պիջակը և մանուշակագույն պայուսակ և կոշիկների համադրությունը։ Կարելի է փորձել համադրություններ հագեցած մանուշակագույնով և դրա բաց երանգներով։ Որպես օրինակ՝ լավ է նայվում բաց մանուշակագույն շրջազգեստը և հագեցած մանուշակագույն պիջակը։ . Հետաքրքիր կոմպլեկտներ են ստացվում, երբ մանուշակագույնը հավելում ենք կանաչ կամ երկնագույն աքսեսուարներով: Հրաշալի են ստացվում նաև ուլտրամանուշակագույնի և պաստելային գույների համադրությունները։ Գույն ավելացնելուց չարժե ծանրացնել կերպարը և օգտագործել ավելի քան երեք գունային երանգ:

Հագեցած մանուշակագույն երեկոյան շրջազգեստների հետ ընտրեք սեւ կամ նույն գույնն ունեցող կոշիկներ ։Ավելի բաց երանգների հետ համապատասխանաբար ավելի բաց գույն ունեցող կոշիկներ։ Իսկ ահա տաբատների դեպքում ընտրությունը բարդանում է։ Նախ եւ առաջ պետք է կողմնորոշվել, թե ինչ դեր է այն խաղալու ընդհանուր կերպարում ։ Ընդհանրապես կապ չունի, թե ինչ երանգի է այն։ Մանուշակագոյնը՝ վառ, մուգ կամ բաց միեւնույն է ուշադրություն է գրավելու։ Ուստի, եթե տաբատը երկրորդական դեր է զբաղեցնելու, պետք է վերնաշապիկը կամ բլուզը լինեն վառ, կոնտրաստային։

Կիսաշրջազգեստները,անկախ երկարությունից հրաշալի կդիտվեն ցանկագած գունային ընտրությամբ։

Մի վախեցեք,թե մանուշակագույն կոշիկները օգտագործելի չեն, դրանք հրաշալի են համադրվում բաց կոստյումների, մուգ շրջազգեստների ինչպես նաեւ ջինսերի հետ։ Դրանցով բազմաթիվ կերպարներ կարելի է ստանալ։ Այն նաեւ ռոմանտիկ կերպար է , գործնական, թատրոն եւ ռեստորան գնալու համար։ Ակտիվ կանայք չունեն ժամանակ անվերջ զգեստափոխությունների համար։ Առավոտյան աշխատանքի, երեկոյան ռեստորան կամ սրճարան։ Ամեն տեղ հասցնելու համար հարկաոր է ստանալ կերպար ,որով ոչ պակաս ռադիկալ կարելի է ներկայանալ ամենուր եւ լինել էլեգանտ եւ կանացի:

Անհատական պատվերների կամ ոճաբանական խորհրդատվության համար դիմել

Մեկնաբանել Facebook-ում

Related posts