ESSENZA. Գլուխգործոցի ստեղծումը
Բլոգ

ESSENZA. Գլուխգործոցի ստեղծումը

Ինչպե՞ս են ստեղծվում բացառիկ բույրերը։ Այս հարցը մենք ուղղեցինք Ֆաբրիս Պելեգրենին՝ նոր Essenza բույրի հեղինակին, որը թողարկվելու է Giordani Gold ապրանքանիշի ներքո։

Բույրերի նկատմամբ կիրքը Ֆաբրիս Պելեգրենը ժառանգել է իր հորից, որը նույնպես պարֆյումեր էր։ Ֆաբրիսը մեծացել է Ֆրանսիայում, պրոֆեսիոնալ առումով կայացել Robertet պարֆյումերային տանը, որից հետո համագործակցել է Mane և Hermès տների հետ։ Պելեգրենը մասնակցություն է ունեցել ամենահայտնի բույրերի ստեղծման մեջ Thierry Mugler, Diptyque, Giorgio Armani և, իհարկե,  Oriflame նորաձևության և պարֆյումերիայի տների համար։

Նրա վերջին ստեղծագործությունը Giordani Gold Essenza բույրը, որի կոմպոզիցիայում, ըստ պարֆյումերի, բացվում են արևի ու երջանկության նոտաները։

«Մենք կարողացել ենք ընդգծել նարնջի ծառի ծաղիկների նուրբ նոտան, որն ամբողջ կոմպոզիցիային հաղորդել է մոգական հմայք»։

Ոգեշնչված Իտալիայի կերպարներից՝ բույրը պարունակում է նարնջի ծառի ծաղիկների նոտա։ Սակայն պարզվեց, որ այս նոտան ստանալը շատ բարդ խնդիր է։

«Տեխնոլոգիական առումով նարնջի ծառի ծաղիկների նոտան ստանալը բարդ էր։ Իմ տեխնիկների հետ շաբաթը մեկ անգամ ձեռքով կարգավորում էի սարքերը՝ տեղադրելով անհրաժեշտ ճնշումն ու ջերմաստիճանը՝ այս բույրի մեջ լավագույնը ուժեղացնելու համար»,- ասում է Պելեգրենը։

Այս նոտայի մզվածքը ստանալու համար Պելեգրենի օգտագործած տեխնոլոգիան այնքան բարդ է, որ այն սովորաբար օգտագործվում է միայն բարձրորակ բույր ստանալու պրոցեսում։

ESSENZA. Գլուխգործոցի ստեղծումը

«Այս նոտան չի օգտագործվի այլևս ոչ մի բույրի մեջ, միայն Giordani Gold Essenza-ում։»

Բույրի ստեղծումը պահանջում է ժամանակ և վարպետություն։ Նարնջի ծառի ծաղիկների նոտայի կատարելագործումը Պալեգրենից պահանջել է մի քանի ամիս։ Արդյունքում ստացվել է բույր, որի սրտում հնչում է նարնջի նոտա, դրանից հետո լսվում են ցիտրուսի և բերգամոտի նոտաները, և որպես իտալական ոճին հարգանքի տուրք՝ հիմնական նոտան տոսկանյան նոճին է։

Պելեգրենի խոսքերով՝ նարնջի ծաղկի նոտաները դարձել են այն «մոգական բաղադրիչը», առանց որի բույրը չէր լինի այդքան եզակի։ Այնքան յուրահատուկ, որ այս նոտան կօգտագործվի միայն Giordani Gold Essenza բույրի մեջ։

Գնել արտադրանքը.

Մեկնաբանել Facebook-ում

Related posts