Բլոգ

Աշխարհի ամենաընթերցասեր երկրները

Գրքեր կարդալու եղանակներն ու միջոցները մեր օրերում շատ են։ Սակայն կարծքիը, թե ընթերցողների թիվը աշխարհում նվազում է՝ սխալ է։  Ընթերցանությունը՝ լինի ավանդական թե նորագույն ( kindle, սմարթֆոն և այլն) եղանակներով՝ մեծ նշանակություն ունի անհատի կայացման վրա։ Գրքերը զարգացնում են մարդու  երևակայությունը, վերլուծական մտածողությունը, և պարզապես, հաճելի զգացողություններ է պարգևում։

The World Culture Score Index-ը ներկայացնում է, թե որոնք են աշխարհում ամենաընթերցասեր երկրները։

  1. Հնդկաստան –Ըստ վիճակագրական տվյալների Հնդկաստանում մեկ անձը մեկ շաբաթվա ընթացքում ընթերցանության վրա ծախսում է 10 ժամ 42 րոպե։ Հետաքրքիր է, որ, զբաղեցնելով առաջին հորիզոնականը, Հնդկաստանում գրագիտության մակարդակը ցածր է համաշխարհային միջինից։
  1. Թաիլանդում մեկ անձը շաբաթվա ընթացքում գիրք կարդում է 9 ժամ 24 րոպե։ Այլ տվյալների համաձայն այստեղ ընթերցողների 88  %-ը նախընտրում է  տպագիր գրքեր։
  2. Չինաստան – Բնակչության թվով աշխարհի մեծագույն երկրներից այս մեկը գիրք կարդալու վրա ծախսում է շաբաթական 8 ժամ։ Չինաստանում գրագիտության մակարդակը՝ 96,4 գերազանցում է համաշխարհային միջինը՝ 86,3։

Ամենաընթերցասեր երկրների շարքին են դասվում  նաև Ֆիլիպինները, Եգիպտոսը, Չեխիան , Շվեդիան, որոնք  գիրք կարդալուն հատկացնում են շաբաթական 7 և ավելի ժամեր։


Գրքեր, որոնք կարող եք Ձեռք բերել մեր առցանց խանութից.

Մեկնաբանել Facebook-ում

Related posts