Աշխարհի 10 ամենավաճառվող գրքերը
Բլոգ

Աշխարհի 10 ամենավաճառվող գրքերը

Կան գրքեր, որոնք անգամ մի քանի դար ապրելուց հետո չեն հոգնեցնում ընթերցողին։ Նրանք միշտ արդիական են, հետաքրքիր ու գեղեցիկ։ Նրանց կողքին էլ կան այնպիսինները, որ նույն կամ գրեթե նույն հաջողությանը հասնում են կարճ ժամանակում՝ հեղինակին փառք ու հարստություն բերելով կենդանության օրոք։ Այսուհետ ամեն շաբաթ կանդրադառնանք այդ գրքերից մի քանիսին՝ պատմելով դրանց մասին այն ամենակարևորը, որ բավարար լինի՝ հետաքրքրվելու, գտնելու և անպայման կարդալու համար։

  1. Բոլոր ժամանակների ամենաընթերցվող և ամենավաճառվող գրքերի ցուցակը գլխավորում է «Աստվածաշունչը»։ Ինչ-որ հաշվարկներով՝ ամեն վայրկյանը մեկ տպագրովում է «Աստվածաշնչի» մեկ օրինակ։ «Աստվածաշնչի» տպագրությամբ է հիմք դրվել նաև տեխնիկականացված տպագրությանը։ Յ․ Գուտենբերգի ջանքերով 1444 թ․-ին լույս են տեսել «Աստվածաշնչի» առաջին 200 օրինակները։
  2. Ամենավաճառված գրքերից է նաև «Մեջբերումներ Մաո Ցզե-Դունի ճառերից » գիրքը, որը ստացել է «Կարմիր գրքույկ»(“Litlle red book”) անունը։ Այս գիրքը հատկապես տարածվեց ոչ օրինական ճանապարհներով կատարված տպագրություններով։ Գիրքն ունի պաշտոնական և ոչ պաշտոնական մի քանի միլիարդ տպաքանակ, իսկ վաճառվել է գրքի 900 միլիոն օրինակ։
  3. Վաճառքի հսկայական քանակ ունի նաև մահմեդականների սուրբ գիրքը՝ «Ղուրանը»՝ 400 միլոն օրինակ։
  4. Գուցե այնքան էլ զարմանալի չէ, որ հոգևոր գրքերը վաճառվում են շատ և մեծ արագությամբ։ Սակայն հետաքրքրական է, որ թերևս ոչ մի աշխարհիկ գիրք դրանց տպաքանակներին կամ վաճառված օրինակների քանակին հասնելու հնարավորություն չունի գոնե շատ մոտ ապագայում։ Աշխարհիկ գրքերի ցանկում ամենավաճառված գրքերից է Չարլզ Դիքենսի «Երկու քաղաքի պատմություն» գիրքը՝ 200 միլիոն օրինակով։
  5. Ֆենթեզի ժանրում 20-րդ դարի լավագույն գիրքը համարվող «Մատանիների տիրակալը» ևս ամենավաճառվողներից է։ Անգլիացի ՋոնՌոնալդ Ռուել Թոլքինի գիրքն ունի 100 մլն տպաքանակ։
  6. Վաճառքի ամենամեծ ծավալներ ունեցող գրքերի ցանկում իր տեղն ունի նաև տարբեր ասպարեզներում «ամենա»-ների մասին պատմող «Գինեսի ռեկորդների գիրքը»։ Սրա տպագրման առաջին իսկ տարում վաճառվեց գրքի ավելի քան 5000 օրինակ։ Այսօր վաճառվել է գրքի ավելի քան մեկ միլիոն օրինակ։
  7. Այս ցանկը երևի անհնար կլիներ պատկերացնել առանց գրքի, որ սիրելի է բոլոր տարիքի մարդկանց՝ անկախ նրանց սեռից, ազգային ու կրոնական պատկանելությունից։ Լուրջ գաղափարների մասին փոքրերի համար գրված գիրքը՝ «Փոքրիկ իշխանը» ևս չի կորցնում արդիականությունն ու հետաքրքրությունը։ Էքզյուպերիի հայտնի գիրքը թարգմանվել է շուրջ 100 լեզուներով։
  8. «Հարրի Փոթեր»-ը աշխարհի բոլոր ժամանակների ամենավաճառվող հատորն է։ 2018 թվականի տվայլներով վաճառվել է գրքի արդեն 50 միլիոնից ավելի օրինակ։ Հեղինակը՝ Ջոան Ռոուլինգը, շնորհիվ գրքի հաջողությունների՝ դարձել է ամենաբարձր եկամուտ ունեցող գրողը։ Հարրի Փոթերի մասին պատմող գիրքը՝  20 տարի անց էլ չի կորցնում ընթերցողների հետաքրքրությունը և՛ Հայաստանում, և՛ ողջ աշխարհում։
  9. Բրազիլացի հեղինակ Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» գիրքը ևս մեծ պահանջարկ ունի ընթերցողների շրջանում։ Նմանատիպ հաջողության չէր սպասում անգամ ինքը՝ հեղինակը։ Նա գիրքը գրել էր՝ մտածելով արժանանալ միայն իր երկրացիների ուշադրությանը, այնինչ այսօր գիրքը թարգմանվել է աշխարհի 67 լեզուներով։
  10. Այս շաբաթվա ցանկն ավարտենք Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք գրքով»։ Այսօր այդքան հայտնի գրքի տպագրությունը մերժվել էր խմբագիրների կողմից։ Հեղինակը միայն մեկ ուրիշ գիրք հրատարակելուց և հաջողություն ունենալուց հետո է տպագրել այն։ 2016 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է սարսափ ֆիլմ՝ «Հպարտություն և նախապաշարմունք և զոմբի» վերնագրով։

 

 


 

Տեսնել բոլոր գրքերը

Մեկնաբանել Facebook-ում

Related posts