Բլոգ

Արտասահմանյան գրականության 7 գլուխգործոց, որ պետք է ունենալ գրապահարանում

1. Լև Տոլստոյ «Պատերազմ և խաղաղություն»
Այս գիրքը սկզբում կրում էր «Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում» վերնագիրը։
Կոռնեյ Չուկովսկին գիրքը բնութայրել է այսպես․ «Պատերազմ և խաղաղությունը» կարդալուց հետո ձեզ չի՞ թվում, արդյոք, որ փոխվում է մարդու աչքերի գույնը, նույնիսկ շուրթերի ձևը: Գրքերը վերափոխում են մարդու օրգանիզմը, այո, փոխում նրա արյունը, նրա արտաքինը..»

2. Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխան»
Այս գիրքը թերևս աշխարհի բոլոր մարդկանց ամենասիրելիներից մեկն է: Փոքրիկ, կարճ պատմություն տիեզերական խորությամբ և գեղեցկությամբ: Գիրք, որն անգիր են արել գրեթե բոլորը, արտահայտություններ, որ թևավոր խոսքեր են դարձել: Գիրք, որ պետք է միշտ ձեռքի տակ ունենալ և միշտ կարդալ կենսասիրությամբ լցվելու համար:

3. Ռեմարկ «Հաղթական կամար»
Գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպն է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։ Հեղինակը պատմում է տաղանդավոր գերմանացի վիրաբույժի մասին, ով փախել է ֆաշիստական Գերմանիայից և հետապնդվում է նացիստների կողմից:

4. Էռնեստ Հեմինգուեյ՝ «Ծերունին և ծովը»
Գիրքը պատմում է Սանտիագո անունով ձկնորսի մասին, ով պայքարում է հսկա ձկան դեմ: Հեղինակն ու ընթերցողը փորձում են գտնել մարդ-բնություն պայքարի հաղթողին, նրան, ով արժանի է ապրել:

5. Հենրիկ Սենկևիչ «Յո՞ երթաս»
Վեպի գաղափարը վերցված է քրիստոնեական ավանդությունից։ Արտացոլում է պատմական իրողություններ, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում, մ.թ. 64 թվականին։ Պատմավեպն առաջին անգամ գրքի տեսքով հրատարակվել է 1896 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Այս գործի շնորհիվ Հենրիկ Սենկևիչը 1905 թվականին արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։
6. Ջորջ Օրուել «1984»
Լույս է տեսել 1949-ին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում լույս տեսավ միայն 1988 թ.։

7. Գաբրիել Գարսիա Մարկես. «Հարյուր տարվա մենություն»
Կոլումբացի Գաբրիել Գարսիա Մարկեսի գործը համաշխարհային գրականության լավագույն վեպերից է ։ Գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, որը մեծ աշխարհի փոքր մոդելն է: Մակոնդոյի 100 տարվա պատմությունը հեղինակը գրել է մեկուկես տարում՝ 1965-66 թթ.: Վեպի 20 անվերնագիր գլուխները պատմում են Բուենդիա ընտանիքի անդամների բարդ և հետաքրքիր կյանքի մասին։
1982 թ. Մարկեսն արժանացել է Նոբելյան մրցանակի:


Գրքեր, որոնք կարող եք Ձեռք բերել մեր առցանց խանութից.

Մեկնաբանել Facebook-ում

Related posts