Բլոգ

Ինչպես և երբ հայտնվեց առաջին զեղչի կտրոնը

Այսօր ժամանակակից աշխարհում գրեթե ամենուր և ամեն ինչի վրա կարելի է հանդիպել «ԶԵՂՉ-երի»։

Գոյություն ունի զեղչի մի քանի տեսակներ, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Զեղչի կտրոնը»։ Դժվաանում եմ քաղաքակիրթ աշխարհում պատկերացնել մադկանց, ովքեր երբևէ չեն առնչվել զեղչի կտրոնների հետ կամ, գոնե, չեն լսել դրանց մասին։

Այդպիսի մարդիկ իրոք քիչ են, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ ավելի քիչ են մարդիկ, ովքեր գիտեն, թե որտեղից են գալիս «Զեղչի կտրոնի» արմատները։ Հետաքրքրե՞ց։ Գնացինք)))Coca Cola - զեղչի կտրոնը

Առաջին անգամ «Զեղչի կտրոնը» որպես մարքեթինգային գործիք օգտագործվել 1886 թ-ին այսօրվա ամենահայտնի բրենդներից մեկի՝ շատերի կողմից սիրված, Coca Cola ընկերության կողմից։ Ընկերության աշխատակիցները ուղարկում էին զեղչի կտրոնները փոստով, կամ փակցնում էին թերթերում։

Այդ կտրոնները հնարավորություն էին տալիս մարդկանց անվճար ըմպել մեկ բաժին ըմպելիք։ Այսպիսով Coca Cola ընկերությունը մարդկանց ծանոթացնում էր նոր գազավորված ըմպելիքի հետ։

Վարկած կա, որ 1894-1913 թվականների ընթացքում բաժանվել է այդպիսի ավելի քան 8.5 միլիոն կտրոն։

Այս ակցիայի արդյունքում յուրաքանչյուր 9 ամերիկացուց մեկը ստացել է Coca Cola-յի մեկ անվճար բաժին։

Մեկնաբանել Facebook-ում

Related posts