Բլոգ

Բոլոր ժամանակների ամենաթանկ վաճառված մեքենան

Երբևէ մտածել եք, թե ինչքան եք պատրաստ վճարել ավտոմեքենայի համար.

Ցանկանում ենք Ձեզ ներկայացնել աշխարհում այս պահին ամենաբարձր գնով վաճառված ավտոմեքենան։ Եվ այսպես.

Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենան  Ferrari 250 GTO-ն է։ Այս ավտոմեքենայի համար աճուրդներից մեկի ժամանակ վճարել են 52 000 000 ֆունտ: Այո, այո. հիսուներկու միլիոն ֆունտ, մոտավորապես 70 000 000 $։ Ավտոմեքենան գնվել է անհատական աճուրդի ժամանակ ամերիկացի Դեվիթ ՄակՆեիլի կողմից։ Իհարկե, ավտոմեքենան ունի բավականին «գրավիչ անցյալ» ավտոմեքենայի սիրահարների համար. Ferrari 250 GTO-ն հաղթել է 1964 թ֊ի Tour de France֊ում և եղել է 4֊ը 1963 թ֊ի  Le Mans 24-Hour֊ի ժամանակ։ Այն երբեք չի կոտրվել, ինչն էլ մասնագետների կարծիքով հանդիսանում է նրա անհավանական բարձր գնի պատճառը։

Հատկանշական է, որ երկրորդ ամենաթանկ մեքենան նույնպես Ferrari 250 GTO է, որը վաճառվել է 30 750 300 ֆունտով (38 115 000 $):

Աղբյուրը՝ https://www.autocar.co.uk/car-news/industry/12-most-expensive-cars-sold-auction-

Մեկնաբանել Facebook-ում

Related posts