Գովազդ Sales List համակարգում

«Գլխավոր բաներ» գովազդային հարթակ է, որը տեղադրված է ամենավերևում՝ մենյուի ներքևի հատվածում։ Այն 3 առաջարկից կազմված սլայդեր է, որի վերևի հատվածում տեղադրվում է զեղչի տեքստը, դրվում է հղում դեպի այն, իսկ ներքևի հատվածում տեղադրվում է համապատասխան նկարը։ Գլխավոր բաներում տեղադրված գովազդները տեսանելի են կայքի բոլոր էջերում և հիանալի տարբերակ Ձեր առաջարկը գովազդելու համար։

«Գլխավոր բաներ» գովազդային հարթակը հասանելի է և՛ Sales List համակարգում տեղադրված զեղչերի, և՛ ցանկացած հայտարարությունների համար։


«Օրվա զեղչ» գովազդային հարթակը ստեղծված է այն ընկերությունների համար, ովքեր ցանկանոմ են շատ արագ ցույց տալ իրենց զեղչը կայքի բոլոր այցելուներին։ Այս գովազդի տարբերակում, կայքի յուրաքանչյուր այցելուին կայք մուտք գործելու պահին ցուցադրվում է ընտրված զեղչը։ «Օրվա զեղչը» հայտնվում է կայքի ներքևի հատվածում և մնում է տեսանելի մինչև այցելուի կողմից կայքի թարմացումը կամ կայքում նոր էջ տեղափոխվելը։ Այս տարբերակով զեղչը անկասկած հայտնվում է այցելուի ուշադրության կենտրոնում և տեսանելի են լինում կայքի բոլոր այցելուներին։

«Օրվա զեղչ» գովազդային հարթակը հասանելի է և՛ Sales List համակարգում տեղադրված զեղչերի, և՛ ցանկացած հայտարարությունների համար։


«Ընդգծված զեղչ» գովազդային հարթակը տարբերակը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ ընկերությունը ցանկանում է ընդգծել իր կողմից ներկայացվող բոլոր զեղչերը։ Այս պարագայում, ընկերության զեղչերը մյուս բոլոր զեղչերից տարբերվում են գունային եզրագծերով, ինչն, անկասկած, գրավում է այցելուի ուշադրությունը՝ անկախ այն բանից, թե ինչ է փնտրում նա։

«Ընդգծված զեղչ» գովազդային հարթակը հասանելի է միայն Sales List համակարգում գրանցված կազմակերպությունների համար։


«Content» գովազդային հարթակը հնարավորություն է տալիս կազմակերպությանը տարածել ցանկացած տիպի ինֆորմացիա Sales List համակարգի ԲԼՈԳ բաժնի օգնությամբ։ Ինֆորմացիան տեղադրվում է Բլոգում, այնուհետև այն արդեն նյութի տեսքով տեսանելի է դառնում կայքի այցելուներին և գովազդի ընտրված ժամանակահատվածում ցուցադրվում է Բլոգի նյութերի համար հասանելի վերևի և/կամ աջ կողային հատվածում՝ ըստ ընտրության։

«Content» գովազդային հարթակում տեղադրված նյութերը միշտ մնում են կայքում՝ ապահովելով ինֆորմացիայի այսպես կոչված «պասիվ» տարածումը գովազդային ժամկետի ավարտից հետո։

Այս գովազդային հարթակից կարող են օգտվել և՛ Sales List համակարգի գործընկերները, և՛ այլ կազմակերպություններ։