Գտեք լավագույն առաջարկը

Սիրելի հաճախորդ, ողջունում ենք Քեզ և ցանկանում ենք տեղեկացնել, որ Դու գտնվում ես Հայաստանում առաջին և դեռևս միակ միասնական զեղչային համակարգում։ Sales List-ում Քեզ են սպասում հարյուրավոր ընկերությունների կողմից գործող զեղչերն ու հատուկ առաջարկները, զեղչի կտրոններն ու տարբեր խաղարկությունները։

Եվ այսպես, մի փոքր մեր մասին.

Sales List միասնական համակարգը սկսել է գործել 01.03.2018 թ֊ին. մինչև 10.09.2018 թ. աշխատել ենք բետտա տարբերակով։ Սակայն այդ կարճ ժամանակահատվածում սկսել ենք համագործակցել մի շարք ընկերությունների հետ։

Տարբեր ընկերությունների զեղչերին ծանոթանալուց բացի Դու կարող ես կատարել առցանց գնումներ մեր առցանց խանութի մեծ տեսականուց։ Մեր առցանց խանութում կարող եք գտնել գրքեր, աքսեսուարներ, խաղալիքներ, ինչպես նաև նվերների լայն ընտրանի ցանկացած նախասիրության մարդկանց համար։

Մեր առավելությունները.

Միասնական զեղչային համակարգ, որը հնարավորություն կտա մեկ վայրում գտնել Ձեզ հետաքրքրող տարածքում գործող բոլոր զեղչերը, առաջարկներն ու ակցիաները

Տեղդրված զեղչերի, ակցիաների և առաջարկների որակի հսկողության համակարգ. Մենք պարբերաբար ստուգում ենք մեր գործընկերների կողմից տեղադրված զեղչերի, ակցիաների կամ առաջարկների համապատասխանությունը իրականության հետ

Զեղչի կտրոնների վաճառք, որը Ձեզ հնարավորություն կտա գնելով մեր գործընկերների կողմից առաջարկվող կտրոնները օգտվել նրանց կողմից հավելյալ տրամադրվող զեղչերից միայն Քեզ

Առցանց խանութի առկայություն, ինչի շնորհիվ կարող եք հենց կայքից կատարել գնումներ տարբեր խանութներից և ստանալ բոլոր գնումները միանգամից՝ մեր առաքման ծառայության միջոցով

Առցանց խանութից պարբերաբար գնումներ կատարելիս կկուտակեք միավորներ և կմասնակցեք տարբե խաղարկությունների

Բաժանորդագրվեք և առաջինը տեղեկացեք ցանկացած հատուկ առաջարկից մեր SalesListBot համակարգի միջոցով

find the best offer

0074 ՀՀ, ք. Երևան, Ն. Շենգավիթ, 11փ, 9Ա տուն

+374 43 919599 / +374 98 919599

support@saleslist.am

Թարմացվել է 11.09.2018թ.