Բլոգ

7 ամենապահանջված մասնագիտությունները

Որքան զարգանում են նոր տեխնոլոգիաները, այնքան ավելանում են մասնագիտություններն ու մեծանում է պահանջարկը եղածների նկատմամբ։ Սակայն, նորագույն մասնագիտություններին զուգահեռ չի նվազում նաև ավանդական դարձած մասնագիտությունների  պահանջարկը։ Ցանկացած մասնագիտություն ընտրելիս պետք է հաշվի առնել, որ լավ մասնագետ լինելու պարագայում աշխատանքի  առաջարկների պակաս չի լինելու, իսկ վարձատրությունն էլ կլինի մրցակցային։

1. ՏՏ մասնագետներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների օր օրի զարգացմանը զուգահեռ մեծանում է նաև այս ոլորտի մասնագետների պահանջարկը։ Աշխատաշուկայում առկա աշխատանքները և՛ լավ վարձատրվող են, և՛ մեծ հեռանկարներ ունեցող։ ՏՏ մասնագետներ պատրաստում են ինչպես աշխարհի խոշորագույն համալսարաններում, այնպես էլ մսանավոր ուսումնական հաստատություններում։ Այս ոլորտի մասնագետներն են ստանում ամսեկան միջին ամենաբարձր աշխատավարձը։

2. Տվյալների մասնագետ

Մեծ տվյալների հետ աշխատելը, դրանք մշակելը պահանջում է մեծ վարպետություն։ Իսկ ինֆորմացիայի ծավալները աշխարհում գնալով ավելանում են, ուստի մեծանում է նաև այդ ինֆորմացիան մշակելու, համակարգելու պահանջը։

3. Բժիշկներ

Բժշկությունը բոլոր ժամանակներում կմնա մարդկության համար ամենակարևոր մասնագիտություններից։ Պետք է նշել, որ մեծ պակաս ու պահանջ կա նեղ մասնագիտացված բժիշկների, ինչպես՝ ակնաբույժներ, վիրաբույժներ, թերապևտներ և այլ։ Գնալով աճում է նաև անհատական-ընտանեկան բժիշկների պահանջարկը։

4. Բիզնես մենեջեր

Կազմակերպչական ու առաջնորդության հմտություններ ունեցող մենեջերների կարիք ունեն ներկայիս մեծ ու փոքր գրեթե բոլոր ընկերությունները։ Լավ մասնագետը, ով գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և ընկերությանն օգնել՝ հասնել նպատակներին, վարձատրվում է ըստ արժանվույն։

5. Վարորդ

Այժմ հատկապես մեծ է բեռնատար, հսկայական բեռներ տեղափոխող մեքենաների վարորդների պահանջարկը։

6. PR մասնագետ

PR մասնագետների պահանջարկը մեծանում է նշված բոլոր ոլորտների զարգացմանը զուգահեռ։ Մյուս կողմից՝ հենց այս մասնագետներից է կախված վերը նշված և այլ մասնագիտությունների մասին հանրության կարծիքը, հետևապես՝ դրանց պահանջարկը։ Մասնագիտության հայտնի և պահանջված լինելու մասին վկայում է նաև այն, որ համալսարաններում PR բաժինների կողքին ավելանում են նաև մասնագիտացած դպրոցները, որոնց նպատակը հենց այս ոլորտի մասնագետներ պատրաստելն է։

7. Ուսուցիչներ

Կարելի է ասել, որ միջնակարգ և ավագ դպրոցներում դասավանդող ուսուցիչների պահանջարկը չի զիջում նորագույն տեխնոլոգիաների մասնագետների պահանջարկին։ Սա վկայում է այն մասին,որ, ցանկացած պարագայում, կրթության դերը առաջնային է մարդկության համար։ Չնայած աշխարհում գործում են բազմաթիվ համալսարաններ, որոնց նպատակը մանկավարժի որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելն է, բայց ուսուցչի մասնագիտությունը կրթությունից բացի պահանջում է նաև հոգեբանական լուրջ պատրաստվածություն, ուստի բոլորը չէ, որ կարող են զբաղվել այս գործով։

Մեկնաբանել Facebook-ում

Related posts