Բլոգ

10 ամենահետաքրքիր վայրերը ամառային հանգստի համար

Ամառն իր տարերքի մեջ է, և կարելի է ասել բոլորը այս պահին մտածում են միմիայն հանգստի մասին։ Հենց այդ պատճառով Ձեզ համար առանձնացրել ենք 10 հետաքրքիր ու յուրօրինակ վայր՝ 2018-ին չկրկնվող ամառ անցկացնելու համար։ Էկզոտիկ, օրիգինալ և հետաքրքիր հանգիստ, որոնցից շատերը մատչելի գներով։ Գնացինք.

 

  1. Թաիլանդ – Մարդկանց մեծ մասին թվում է, թե հեքիաթային Թաիլանդում հանգստանալը կապված է մեծ գումարների հետ, սակայն այստեղ, իրականում բավական մատչելի են թե՛ սնունդը, թե՛ վարձով բնակարաններն ու հյուրանոցները։ Թաիլանդի գյուղակներում կարելի է տնակներ վարձակալել, որոնք և՛ էժան են, և՛ գտնվում են անտառի սրտում։ Թաիլանդի համար ամենահայտնի վայրերն են երկրի լողափերը,որոնք լավագույններից են աշխարհում: Թաիլանդը նաեւ անվանում են «համեղ ուտեստների դրախտավայր»: Երկրում շատ տարածված են փողոցային արագ սննդի պատրաստման կետերը։ Image result for Ô¹Õ¡Õ«Õ¬Õ¡Õ¶Õ¤

  2. Ֆիջի – այս երկիրը կապույտ ծովածոցեր ունի, մաքուր ծովափեր ու գեղեցիկ բնություն։ Այստեղ շուրջ երեք հազար կղզիներից բնաեցված են միայնը 100-ը։

  3. Չեռնոգորիա – Չեռնոգորիան կամ Մոնտենեգրոն աշխարհի փոքր երկրներից է, ուստի երկրի ամենահայտնի տեսարժան վայրերում լինելու համար անհրաժեշտ է մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ։ Այստեղ գեղեցիկ տեսարանների ու հարուստ բնության պակաս չկա։    Related image

    33% զեղչ լողավազանից օգտվելու համար


  4. Ինդոնեզիա -Հանգիստը Ինդոնեզիայում էկզոտիկ է, անկրկնելի և հիասքանչ: այն կզղային հանրապետություն է, որը բաժանում է 2 հսկայական օվկիանոսները Հնդկականը և Խաղաղը: Ինդոնեզիան ուշագրավ է իր ուրույն ճարտարապետությամբ: Երկրի ազգային ճարտարապետության հրաշալիքներից է Բորոբոդուր բուդդայական տաճարը։ Զբոսաշրջիկների համար նախատեսված էքսկուրսիաները հնարավորություն են տալիս ծանոթանալու Ինդոնեզիայի տեսարժան վայրերին:
    Related image


  5. Կերալա (Հնդկաստան)– Հարավային Հնդկաստանում գտնվող ամենահայտնի հանգստյան գոտիներից մեկը՝ Կերալան, հայտնի է ողջ աշխարհում։ Այն հարուստ է բարձրադիր քաղաքներով, թեյի պլանտացիաներով, լողափերով և գետախորշերով։ Պարտադիր այցելության վայրերն են՝ Մուննարը, Պերիյար ազգային պարկը, Ֆորտ Կոչին, Չեմբրա Պիկը և այլն։  Image result for Կերալա (Հնդկաստան)

  6. Սերբիա –  Սերբիա այցելելիս զբոսաշրջիկները ձգտում են իրենց ժամանակն անցկացնել մայրաքաղաք Բելգրադում, որտեղ կան գեղեցիկ վայրեր: Էքսկուրսիաների ժամանակ զբոսաշրջիկները շատ հաճախ զբաղվում են ձկնորսությամբ: Image result for Սերբիա

  7. Նեպալ- Այն համարվում է Ասիայի հոգևոր կենտրոն։ Այստեղ կարող են հանգստանալ մարդիկ, որոնք հոգնել են ժամանակակից աշխարհից ու ցանկանում են որոշ ժամանակով առանձնանալ իրենց մտքերի հետ։ Սա հիասքանչ վայր է մեդիտացիա անելու համար։ Այստեղ ևս բավական էժան են սնունդն ու վարձով բնակարանները։ Հասարակական տրանսպորտը ևս մատչելի է բոլորին։
    Related image


  8.  Մավրիկիա– Առանձնապես հայտնի լինելով որպես մեղրամիս անցկացնելու վայր՝ Մավրիկիան նաև ամառային հանգստի ամենահայտնի գոտիներից է։ Այն հայտնի է իր բյուրեղյա մաքրությամբ ջրերով, ստորջրյա ժայռերով, ծովածոցերով և սքանչելի լողափերով։ Մավրիկիայում ամառները բավականին զով են։ Տեսարժան վայրերն են՝ Գանգա Թալաոն, Թամարին Ֆոլլսը, Ռոչեսթեր Ֆոլլսը և այլն։
    Image result for Մավրիկիա


  9. Սեյշելյան կղզիներ (Արևելյան Աֆրիկա)– Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիները 115 կղզիներ ունեցող արշիպելագ է։ Սեյշելյան կղզիներն իրենց սքանչելի լողափերով, բյուրեղյա  մարքությամբ ջրով ու դրախտային բնությամբ՝ աշխարհի լավագույն հանգստյան գոտիներից է։Image result for Սեյշելյան կղզիներ

  10.  Մարոկկո – այստեղ գեղեցիկ ծովափեր կան, որոնք զարմացնում են իրենց մաքրությամբ։ Այցելեք Ատլանտյան ափի Էլ-Սավայրա քաղաք, որտեղ կարող եք նավակներով ճանապարհորդել ու համեղ ձուկ համտեսել։
    Image result for Մարոկկո


    Ձեզ ենք առաջարկում անցկացնել Ձեր հանգիստը Գառնիում գտնվող «Բաշ Գառնի» համալիրում՝ օգտվելով լողավազանից 25% զեղչով։ Մանրամասները՝ այստեղ.

Մեկնաբանել Facebook-ում

Related posts